ԳլխավորԼուր

Հայ շախմատիստները ջախջախել են Սերբիայի ընտրանուն

Հայկ Մարտիրոսյան

Սլովենիայում անցկացվող շախմատի՝ տղամարդկանց և կանանց Եվրոպայի թիմային առաջնության նախավերջին տուրում տղամարդկանց Հայաստանի հավաքականը 3,5-0,5 հաշվով հաղթել է Սերբիային։

Իրենց պարտիաները հաղթանակով են ավարտել Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Սամվել Տեր-Սահակյանը։ Գաբրիել Սարգսյանն իր պարտիան ավարտել է ոչ-ոքի։

Այս հաղթանակի շնորհիվ մեր ընտրանին ունի 12 միավոր և այժմ առաջատար քառյակի մեջ է։

Հայաստանի կանանց հավաքականը 2-2 հաշվով ոչ-ոքի է խաղացել  Լիտվայի հետ։ Միակ հաղթանակը տոնել է Էլինա Դանիելյանը։

Տղամարդկանց և կանանց Եվրոպայի թիմային առաջնությունը կավարտվի այսօր`  նոյեմբերի 21-ին։

Comment here