ԳլխավորԼուր

Էլինա Դանիելյանը՝ Եվրոպայի կանանց չեմպիոն

Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը Ռումինիայի Յասի քաղաքում ընթացող Եվրոպայի կանանց անհատական առաջնության վերջին տուրում հաղթանակ է տոնել էստոնուհի Մաի Նարվայի նկատմամբ ու 9 միավորով դարձել Եվրոպայի կանանց 2021 թվականի չեմպիոն՝ միաժամանակ նվաճելով կանանց աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր:

Անցկացրած 11 տուրում Դանիելյանը տարել է 7 հաղթանակ, 4 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի. պարտություն չի կրել:

Նշենք, որ այս հաղթանակը նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին նմանատիպ հաջողությունն է թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց (անհատական առաջնություններ) շրջանում:

Comment here