ԳլխավորԼուր

Բենիկ Ագասարովը՝ շախմատի Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների փոխչեմպիոն

Բենիկ Ագասարով

Բենիկ Ագասարովը դարձավ շախմատի Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների փոխչեմպիոն, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացված մրցաշարում նա 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-2-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան պատանիների փոխչեմպիոն է դարձել Տիգրան Համբարձումյանը։