ԳլխավորԼուր

Տիգրան Համբարձումյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան պատանիների փոխչեմպիոն

Տիգրան Համբարձումյան

Տիգրան Համբարձումյանը դարձավ շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան պատանիների փոխչեմպիոն, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացված մրցաշարում Տիգրանը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով նա զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։