ԳլխավորԼուր

Հայտնի է ՀՀ դպրոցականների շախմատի 15-րդ օլիմպիադայի հաղթողը

Դպրոցականների շախմատային 15-րդ օլիմպիադայի հաղթող թիմը

Գյումրիում ավարտվել է ՀՀ դպրոցականների շախմատի 15-րդ օլիմպիադան, որին մասնակցում էին նախընտրական փուլերը հաղթահարած 16 դպրոցների թիմերը՝ Երևանից, ՀՀ բոլոր մարզերից և Արցախից: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Օլիմպիադան անցկացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանի շախմատի ակադեմիայի, մարզպետարանների և տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությամբ:

Հաղթողի կոչման համար համառ պայքար է ընթացել։ 15 տուրերից հետո չեմպիոն է դարձել Երևանի թիվ 181 դպրոցի թիմը: Նշենք, որ նախորդ տարի ևս այս թիմն էր դարձել 14-րդ օլիմպիադայի հաղթող:

Հաղթող թիմի կազմը՝ Նավոյան Գագիկ, Օղուլուկյան Արսեն, Առաքելյան Մանվել, Բոնդարենկո Վիկտորյա

Երևանի թիվ 11 դպրոցը գրավել է 2-րդ տեղը (Ագասարով Բենիկ, Կուդրյաշև Էդգար, Ստեփանյան Ալվարդ, Միրզոյան Էլեն)։

«Էլիտա» հեղինակային միջնակարգ դպրոցը 3-րդ տեղում է (Հայրապետյան Էդգար, Հակոբյան Վալերի, Հակոբյան Ռուբեն, Հայրապետյան Նվարդ)։

1-ին խաղատախտակի լավագույն արդյունք՝ Գագիկ Նավոյան (Երևանի թիվ 181 հիմնական դպրոց),

2-րդ խաղատախտակի լավագույն արդյունք՝ Համլետ Պետրոսյան (Գյումրի, «Ֆոտոն» վարժարան),

3-րդ խաղատախտակի լավագույն արդյունք՝ Ալվարդ Ստեփանյան (Երևանի թիվ 11 հիմնական դպրոց),

4-րդ խաղատախտակի լավագույն արդյունք՝ Նվարդ Հայրապետյան (Երևան, «Էլիտա» հեղինակային միջնակարգ դպրոց):

Lավագույն անհատական և թիմային արդյունքների համար մասնակիցները պարգևատրվել են դրամական մրցանակներով, նվերներով, գավաթներով, մեդալներով և պատվոգրերով:

Փակման հանդիսավոր արարողությանը մասնակիցներին ողջունել և մրցաշարի հաղթողների պարգևները հանձնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանը և Հայկական բարեգործական ընդհանուր միության հատուկ ծրագրերի ղեկավար Ինեսա Մարգարյանը:

Comment here