ԳլխավորԼուր

Աշխարհի գավաթ. Հայկ Մարտիրոսյանը դուրս մնաց հետագա պայքարից

Հայկ Մարտիրոսյան

Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը չկարողացավ դուրս գալ քառորդ եզրափակիչ: Հայ շախմատիստը 1/8 եզրափակիչի լրացուցիչ երկու պարտիաներում պարտվեց իրանցի Ամին Տաբատաբային:

Առաջին պարտիայում չկարողանալով հաղթել սպիտակներով, իսկ Հայկը շահեկան դիրքում էր, Մարտիրոսյանը սև քարերով ևս պարտվեց երկրորդ պարտիայում:

Նախորդ ռաունդում հայ շախմատիստն ուժեղ էր գտնվել խորվաթ Անտե Բրկիչից: Աշխարհի գավաթի 1/32-րդ խաղարկությունում Հայկ Մարտիրոսյանը հաղթել է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում 6-րդ հորիզոնականը զբաղեցնող Շահրիյար Մամեդյարովին:

Մինչ այդ հայ գրոսմայստերը պայքարից դուրս էր թողել զամբիացի շախմատիստ Չիտումբո Մվալիին և թուրք գրոսմայստեր Մուստաֆա Յիլմազին:

Այսպիսով, Հայաստանի ներկայացուցիչները ավարտեցին իրենց ելույթները Սոչիի աշխարհի գավաթի խաղարկությունում:

Comment here