Շախմատի աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը սենսացիոն պարտություն է կրել Banter Blitz Cup օնլայն մրցաշարի եզրափակչում՝ 7,5:8,5 հաշվով զիջելով 16-ամյա իրանցի շախմատիստ Ալիրեզա Ֆիրուջային, տեղեկացնում է armsport.am-ը։
«Պետք է արժանին մատուցել Ալիրեզային․ նա անհավանական ուժեղ է»,- ասել է Կարլսենը պարտությունից հետո։
Բացի հաղթողի կոչումից՝ իրանցի շախմատիստը 14 հազար դոլար է ստացել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կարլսենն ինքն օնլայն-մրցաշար է կազմակերպում, որի մասնակիցներից մեկն էլ լինելու է հենց Ալիրեզա Ֆիրուջան։
Կարլսենի կազմակերպած մրցաշարի մրցանակային ֆոնդը 250 հազար դոլար կկազմի։ Հաղթողը կստանա 70 հազար դոլար։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։