ԳլխավորԼուր

Հայկ Մ․ Մարտիրոսյանը դարձել է Եվրոպայի արագ շախմատի փոխչեմպիոն

Հայկ Մարտիրոսյան

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացված արագ շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մ․ Մարտիրոսյանը11 հնարավորից վաստակելով 9 միավոր` նվաճել է փոխչեմպիոնի կոչումը։

Հայ գրոսմայստերը չեմպիոնի կոչումը նվաճած սերբ Ալեքսեյ Սարանայից հետ է մնացել կես միավորով։

Դեկտեմբերի 16-ին տեղի կունենա կայծակնային խաղի Եվրոպայի անհատական առաջնությունը (13 տուր)։