ԳլխավորԼուր

Շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայի 4-րդ խաղափուլ. ՀՀ կանանց հավաքականը հաղթեց, տղամարդիկ պարտվեցին

Շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայի 4-րդ խաղափուլ

Հայաստանի կանանց հավաքականը տարավ չորրորդ անընդմեջ հաղթանակը շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում, հայտնում են Հայաստան շախմատի ֆեդերացիայից:

Օլիմպիադայի 4-րդ խաղափուլում կանանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Վիետնամի հավաքականի նկատմամբ:

Հաղթանակ են տարել Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը:

Լիլիթ Մկրտչյանի և Մարիամ Մկրտչյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

Առաջին երեք խաղափուլերում Հայաստանի կանանց թիմը պարտության էր մատնել Տրինիդադ և Տոբագոյի թիմին (4:0), Մեքսիկայի թիմին (4:0) և Հունգարիայի երկրորդ թիմին (3:1)։

Տղամարդկանց հավաքականը այսօր մրցում էր Չինաստանի թիմի հետ:

Հայկ Մարտիրոսյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց շախմատի աշխարհի գործող չեմպիոն Դին Լիրենի հետ։

Հայկ Մարտիրոսյան, Դեն Լիրեն. Շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայի 4-րդ խաղափուլ
Հայկ Մարտիրոսյան, Դեն Լիրեն

Հանդիպումն ավարտվեց Չինաստանի օգտին 2.5:1.5 հաշվով:

Առաջին երեք խաղափուլերում Հայաստանի տղամարդկանց թիմը պարտության էր մատնել Մալթայի թիմին (4:0), Անդորրայի թիմին (3:1) և Բրազիլիայի թիմին (3:1)։

Շախմատի համաշխարհային օլիմպիադան անցկացվում է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում և կավարտվի սեպտեմբերի 23-ը: Ընդհանուր առմամբ կանցկացվի 11 խաղափուլ։

Խաղերին կարող եք հետևել այստեղ։

Շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայի 4-րդ խաղափուլ