ԳլխավորԼուր

Աստանայում հայտնի կդառնա շախմատի աշխարհի նոր չեմպիոնի անունը

Դին Լիրենն ու Յան Նեպոմնյաշչին

Ղազախստանի Աստանա քաղաքում մեկնարկում է մրցամարտը շախմարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։ Շախմատային թագին հավակնում են ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին ու հավակնորդների մրցաշարում 2-րդ հորիզոնականը գրաված չինացի գրոսմայստեր Դին Լիժենը այն բանից հետո, երբ աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը հրաժարվեց պաշտպանել իր տիտղոսը։

Շախմատի աշխարհի առաջնությունում այն խաղացողը, ով կվաստակի 7.5 կամ ավելի միավոր, կհռչակվի աշխարհի 17-րդ չեմպիոն, տեղեկանում ենք Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Ոչ-ոքի արդյունքի դեպքում չեմպիոնը կորոշվի արագ շախմատի փլեյ-օֆֆում: Բոլոր խաղերը սկսվելու են Հայաստանի ժամանակով 13:00-ին։

Առաջնության մրցանակային ֆոնդը 2 միլիոն եվրո է, հաղթողը կստանա 1 մլն 200 հազար եվրո:

Առաջնությունը կավարտվի մայիսի 1-ին։

Հավելենք, որ Կարլսենը աշխարհի չեմպիոն է արդեն 10 տարի՝ 2013 թվականից։