ԳլխավորԼուր

Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն

Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի կրկնակի ոսկե մեդալակիր Վարազդատ Լալայանը կարիերայում երրորդ անգամ ճանաչվել է Եվրոպայի առաջնության հաղթող: Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացված առաջնության գերծանր քաշայինների պայքարում Լալայանը ոսկե մեդալը նվաճել է երկամարտի 451 կգ արդյունքով:

Առանձին վարժություններում ևս Լալայանը լավագույնն է ճանաչվել: Պոկում վարժությունում հայ ծանրորդը գլխավերևում պահել է 210 կգ կշռող ծանրաձողը, իսկ հրում վարժությունում՝ 241 կգ-ն:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականները Եվրոպայի առաջնությանը մասնակցում էին 16 ծանրորդով՝ 8 տղամարդ, 8 կին:

Հայաստանի ներկայացուցիչներից չեմպիոն են հռչակվել Էմմա Պողոսյանը և Գարիկ Կարապետյանը։ Երկամարտի արծաթե մեդալ են նվաճել Գառնիկ Չոլաքյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը, Գոռ Սահակյանը, Արա Աղանյանը։ Բրոնզե մեդալին արժանացել է Մարտին Պողոսյանը։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews