ԳլխավորԼուր

Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն, Գասպար Տերտերյանը՝ փոխչեմպիոն

Սուրեն Աղաջանյան

Հորդանանի մայրաքաղաք Ամմանում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Սուրեն Աղաջանյանը նվաճեց չեմպիոնի կոչումը:

60 կգ քաշայինների եզրափակիչում երիտասարդների աշխարհի և Եվրոպայի փոխչեմպիոնը մրցեց Հնդկաստանի ներկայացուցիչ Սումիթ Սումիթի հետ և 13:4 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ:

67 կգ քաշայինների եզրափակիչում Եվրոպայի երիտասարդների բրոնզե մեդալակիր Գասպար Տերտերյանը գոտեմարտեց Եգիպտոսի ներկայացուցիչ Մուստաֆա Հուսեյն Ֆաթիհ Ալամելդինի հետ և պարտվեց 2:4 հաշվով: Նա բավարարվեց արծաթե մեդալով։