ԳլխավորԼուր

«Միասնության ուժը — 2023». ՀԵՀ ուսանողները ստացան հաղթական գավաթ և պատվոգրեր

ՀԵՀ ուսանողները

Հայաստանի եվրոպական համալսարանի ուսանողները մասնակցեցին «Միասնության ուժը — 2023» ուսանողական-երիտասարդական, ռազմահայրենասիրական ամենամյա հավաքին, որը կազմակերպվել էր «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Ուսանողական խորհրդի կողմից՝ Պոլիտեխնիկական համալսարանի 90-ամյակի առթիվ։

Ռազմահայրենասիրական միջոցառմանը մասնակցեցին հայաստանյան բուհերից թվով 200 ուսանող:

«Ուսանողական-երիտասարդական հավաքը բաղկացած է տարբեր միջոցառումներից՝ մրցույթներից, հանդիպումներից և այլն։ Նշենք նաև, որ ուսանողական հավաքի նպատակը նոր իրատեսական գաղափարների մշակմամբ՝ երիտասարդներին միասնության գաղափարի շուրջ համախմբելն է՝ ի նպաստ երկրի առաջընթացին: ՀԵՀ ուսանողները պատվով ներկայացրեցին իրենց սիրելի բուհը՝ ստանալով հաղթական գավաթ և պատվոգրեր»,-հայտնում են ՀԵՀ-ից։