Օգոստոսի 19-ին ՀՀ նախագահը Գառնիում Համահայկական 8-րդ խաղերի փակումից հետո մրցանակներ հանձնեց, այդ թվում՝ «Համահայկական խաղերի գեղեցկուհի» մրցույթում հաղթող ճանաչված Աննա Ասլանյանին, ով ներկայացվեց որպես ԱՄՆ Բևերլի Հիլզ քաղաքի բասկետբոլիստուհի։
Ծնվել է 2001 թ.հունվարի 8-ին Սիրիայում։ Սովորել է ՀԲԸՄ դպրոցներից մեկում, ավարտել է Հալեպի համալսարանի տեղեկատվական տեխնոլոգիաների ճարտարագիտության ֆակուլտետը։
Հասակը 180 սմ է։
Աննա Ասլանյանը 2016 թ. ճանաչվել է Հայաստանի լավագույն բասկետբոլիստուհի, քանի Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականի կազմում փայլուն ելույթ էր ունեցել հուլիսին Թբիլիսիում կայացած Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում:
Իսկ 2017 թվականին բասկետբոլի Եվրոպայի C դիվիզիոնի մինչեւ 16 տարեկան աղջիկների (Ջիբրալթար) առաջնությունում չեմպիոնի կոչումը նվաճած Հայաստանի հավաքականի կազմում հանդես գալով՝ Աննա Ասլանյանը ճանաչվել է մրցաշրջանի լավագույն խաղացող:
Ցավոք, մենք չկարողացանք պարզել, թե Աննա Ասլանյանը երբ է տեղափոխվել ԱՄՆ, սակայն 2022-ին հայտնի էր դարձել, որ նա հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Հալեպի «Ահլի» ակումբում։
Լուսանկարները՝ Աննա Ասլանյանի ֆեյսբուքյան էջից։

