ԳլխավորԼուր

Ասադների Սիրիան այլևս չկա. գրոհայինները գրավել են Դամասկոսը

Գրոհայինները գրավել են Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը

Սիրիայի զինված ընդդիմությունը հայտարարել է, որ իր զինյալները գրավել են մայրաքաղաք Դամասկոսը, իսկ նախագահ Բաշար ալ-Ասադը փախել է երկրից։

«Հայաթ Թահրիր ալ-Շամի» զինված խմբավորման հրամանատար Աբու Մուհամմեդ ալ-Ջուլանին հայտարարել է, որ բոլոր կառավարական հաստատությունները կմնան վարչապետի ենթակայության տակ, քանի դեռ  պաշտոնապես չեն հանձնվել:

Reuters լրատվական գործակալությունը, վկայակոչելով բանակի բարձրաստիճան սպաներին, այսօր վաղ առավոտյան հայտնել է, որ Ասադն ինքնաթիռով մեկնել  է անհայտ ուղղությամբ։

Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմն իր աշխատանքները ժամանակավորապես կշարունակի Բեյրութից, հայտնել են ԱԳՆ-ից։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ դեկտեմբերի 14-ին Դամասկոս-Երևան չվերթ է նախատեսված, և սիրիահայերի առաջին խումբը կժամանի Հայաստան։ Իսկ այսօր պարզ դարձավ, որ Դամասկոսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը։

Ասադների ընտանիքը Սիրիայում իշխանություն էր ավելի քան 53 տարի` Հաֆեզ ալ-Ասադ՝ 1971թ.-2000թ., Բաշար ալ-Ասադ՝ 2000թ.-2024թ.։

Նոյեմբերի 27-ին թուրքամետ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման զինյալները խախտել են ապաէսկալացիայի մասին համաձայնագիրը և հարձակում սկսել Սիրիայի Հալեպ և Իդլիբ նահանգների վրա: Դեկտեմբերի 1-ին արմատականներին հաջողվել է գրեթե ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնել Հալեպ քաղաքը։