ԳլխավորԼուր

ԱՄՆ օդուժը հարված է հասցրել սիրական բանակին

Սիրիայի պետական հեռուստաընկերությունը հայտնել է, որ ԱՄՆ-ի օդուժը հարված է հասցրել նախագահ Բաշար Ասադի բանակի՝ Թելլ-Զահաբ շրջանում (Քամիշլի քաղաքի մոտ) գտնվող հենակետին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։ Սիրիացի մեկ զինվորական զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։

Հարվածը հասցվել է այն բանից հետո, երբ զինվորականներն ամերիկացիների պարեկախմբին թույլ չեն տվել անցնել։

Վաշինգթոնում այս տեղեկությունը չեն մեկնաբանել։

Comment here