Մարդու իրավունքների օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը ցուցադրվեց «Ռոզա Փարքսի պատմությունը» ֆիլմը։ Կինոդիտմանը մասնակցեցին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի «Ամերիկագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի ուսանողները։
«Ամերիկյան քաղաքացիական իրավունքների շարժման առանցքային դեմք Ռոզա Փարքսի պատմությունը հիշեցրեց, թե ինչպես անհատի քայլերի ու խիզախումի շնորհիվ կարելի է մարտահրավեր նետել համակարգային անարդարությանը և ապահովել սոցիալական առաջընթաց։
Կինոդիտումից հետո ուսանողները դիվանագետ Ջեֆ Վորների հետ քննարկեցին, թե ինչպես են այս պատմական իրադարձությունների ժամանակ ձևավորվել մարդու իրավունքների և հավասարության մեր այժմեական ընկալումները»,-հայտնում են ԵՊՀ-ից։