ԳլխավորԼուր

Փոլ Կրեկորյանը՝ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ

Փոլ Կրեկորյան

Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ է ընտրվել Փոլ Կրեկորյանը, հայտնում է Ամերիկայի հայ ազգային կոմիտեն իր թվիթերյան էջում:

62-ամյա Կրեկորյանն այդ պաշտոնում ընտրվել է միաձայն:

Նշենք, որ Լոս Անջելեսում քաղաքային խորհրդի նախագահը քաղաքապետը չէ։ Ի տարբերություն աշխարհի շատ քաղաքների, այստեղ այդ պաշտոնները տարբեր են (խորհրդի նախագահը քաղաքապետին փոխարինում է միայն նրա բացակայության ժամանակ)։

Լոս Անջելեսի քաղաքապետն է Էրիկ Գարսետին։