ԳլխավորԽճանկար

Ի՞նչ են սիրում կարդալ Կանզասում. Ազգային գրադարանը նոր շարք է սկսում

Հանրային գրադարակ՝ Կանզասի գրադարանի մոտ

Ազգային գրադարանը նախաձեռնում է նոր շարք. այսուհետև պարբերաբար կներկայացվեն հետաքրքիր տեղեկություններ աշխարհի հայտնի և անհայտ գրադարանների մասին, նշված է գրադարանի ֆեյսբուքյան էջում։

Այսօրվա անդրադարձը ԱՄՆ խոշոր գրադարաններից մեկի՝ Կանզասի հանրային գրադարանի մասին է: Գրադարանի շենքի առանձնահատկություններից մեկը Հանրային գրադարակն է, որը մի վիթխարի պատ է՝ բաղկացած մի շարք հայտնի գրքերի կռնակներից:

Պատը ձևավորվել է ընթերցողների առաջարկած գրքերի հիման վրա:

Կանզասցիների սիրելի գրքերի ցանկում են Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն»-ը, Ռեյ Բրեդբըրիի «Ֆարենհայթ 451»-ը, Մարկ Տվենի «Հեքլբերի Ֆիննի արկածները», Ջոն Թոլքինի «Մատանիների տիրակալը», Հարփըր Լիի «Ծաղրասարյակ սպանելը…», Ռալֆ Էլիսոնի «Անտեսանելի մարդը», Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ»-ը, Լաո Ցզիի, Դիքենսի գործերից և այլն:

Գրադարանի յուրօրինակ շենքը զբաղեցնում է մի ամբողջ թաղամաս:

Comment here