ԱՄՆ-ում ոստիկանները զանգվածաբար ազատման դիմումներ են ներկայացնում, տեղեկացնում է CNN-ը։
Որպես հիմնական պատճառ նշվում է այն, որ ոստիկանները չեն զգում, թե պաշտպանված են իշխանությունների կողմից։
Ոստիկաններն ազատվում են աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո երկրում ընթացող բողոքի ցույցերի եւ անկարգությունների ֆոնին։
Առնվազն 7 ոստիկան ազատվել է աշխատանքից Մինեապոլիսում (Մինեսոտա նահանգ), որտեղ սկսվել էին առաջին ցույցերն ու խժդժությունները։ Եվս 5 սպայի դիմում քննարկման փուլում է։
Ոստիկանության 8 սպա ազատվել է Ատլանտայում (Ջորջիա նահանգ), այդ թվում քաղաքի ոստիկանապետ Էրիկա Շիլդսը։
Ֆլորիդա նահանգի Հալանդեյլ-Բիչ քաղաքում աշխատանքից հեռացել են SWAT հատուկ ստորաբաժանման 10 աշխատակիցներ, նշելով, որ անհանգստանում են իրենց անվտանգության համար։
Նյու Յորքի նահանգի Բաֆալո քաղաքում ոստիկանության 60 սպա դիմում է գրել՝ արտակարգ հակազդման դեպարտամենտի խմբից դուրս գալու մասին։ Նրանք, սակայն, ոստիկանությունից չեն ազատվել։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։