Լուր

Թրամփ. «Ավելի քան 2 մլն ամերիկացի կմահանար, եթե ԱՄՆ կառավարությունը ոչինչ չձեռնարկեր». «ՌԻԱ Նովոստի»

Ավելի քան 2 մլն ամերիկացի կմահանար, եթե ԱՄՆ կառավարությունը ոչինչ չձեռնարկեր նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու համար, ըստ «ՌԻԱ Նովոստիի»՝ հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը։

«Եթե մենք կարողանանք COVID-19-ից մահացածությունների թիվը կրճատել մինչեւ 100-200 հազարի, կնշանակի, որ լավ ենք աշխատել»,-ասել է Թրամփը հավելելով, որ մահացածությունների կտրուկ աճ է սպասվում մոտակա 2 շաբաթվա ընթացքում, իսկ երկրի վերականգնումը կսկսվի հունիսի 1-ից։

Վերջին տվյալներով՝ նոր կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում ավելի քան 723 հազար է, մահացածներինը՝ գրեթե 34 հազար, բուժվածներինը՝ գրեթե 152 հազար։

ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը գրեթե 143 հազար է, մահացածներինը՝ 2488, բուժվածներինը՝ 4559։

 

Comment here