ԳլխավորԼուր

Ինչ դեղամիջոց են օգտագործում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների բուժման համար

Հայաստանն արդեն 3 օր է, ինչ կորոնավիրուսով վարակված անձնանց բուժման համար օգտագործում է «Hydroxychloroquine» դեղամիջոցը։

Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Մենք ունենք «Hydroxychloroquine», որով արդեն 3 օր է, ինչ բուժում ենք կորոնավիրուսով վարակված մեր պացիենտներին։ Մինչ այդ ունեինք երկու դեղի կոմբինացիա, որը ՄԻԱՎ-ի բուժման դեղ էր, ինչով նույնպես բուժում էինք մեր բազմաթիվ պացիենտներին։ Նախնական որոշում ունենք, որ Hydroxychloroquine-ն «Ազիթրոմիցինի» հետ տալու ենք այն բոլոր պացիենտներին, որոնք ունեն թոքաբորբ և որոնք չունեն թոքաբորբ, բայց ունեն հարակից ռիսկի գործոն՝ ծանր քրոնիկ հիվանդություն»։

Դեղամիջոցը տրվում է նաև ծայրահեղ ծանր և ծանր վիճակում գտնվող պացիենտներին։

Comment here