Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Նիդեռլանդներում մտցված սահմանափակումների նշանակալի մեղմացումն ուժի մեջ է մտնում մայիսի 11-ից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Նիդեռլանդների կառավարության լրատվական ծառայությունը հայտնում է, որ կվերաբացվեն տարրական դասարանի դպրոցները և մանկապարտեզները, գեղեցկության սրահները, վարսավիրանոցները, գրադարանները:
Նշվում է նաև, որ թույլատրվում է սկսել պարապմունքներն այն մարզաձևերի գծով, որտեղ մարզիկների միջև սերտ շփումներ չկան, օրինակ, գոլֆը, թենիսը:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։