ԳլխավորԼուր

Գեղարքունիքի մարզում բացվել է 2 «Արմաթ» լաբորատորիա

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Մ․ Քոչարյանի անվան թիվ 2 հիմնական և Գեղամասար գյուղի միջնակարգ դպրոցներում տեղադրվեցին ու բացվեցին «Արմաթ» ճարտարագիտական լաբորատորիաներ, տեղեկացնում են մարզպետարանից։

Ճամբարակի և Գեղամասարի դպրոցների ճարտարագիտական լաբորատորիաների տեղադրման և բացման համար «ԱՄՆ Հայ կրթական հիմնարկության» կողմից հատկացվել է շուրջ 10 միլիոն դրամ։

Աշակերտները ճարտարագիտական լաբորատորիաներում կսովորեն ծրագրավորում, ռոբոտաշինություն, եռաչափ մոդելավորում եւ տպագրություն։

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման կրթական ծրագիրը 2011 թվականից սկսած նախաձեռնել և իրականացնում է «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը», որն այժմ ակտիվորեն իրականցնում է տեխնոլոգիական կրթության հայկական մոդելի արտահանման գործընթացն արտերկիր:

Ճամբարակի և Գեղամասարի լաբորատորիայի բացմամբ՝ այժմ գործում է 621 «Արմաթ» լաբորատորիա Հայաստանում (ներառյալ՝ Արցախը), Հնդկաստանում և Վրաստանում, որտեղ շուրջ 16 հազար երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն։