ԳլխավորԼուր

Չի բացառվում կորոնավիրուսի լաբորատոր ծագումը. Daily Mail

Մեծ Բրիտանիայի բարձրաստիճան քաղաքական գործիչներ չեն բացառում, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառը արտահոսքն է չինական Ուհան քաղաքի լաբորատորիայից, գրում է Daily Mail-ը։

Արտակարգ իրավիճակների հանձնաժողովի անդամներից մեկը պատմել է հետախուզական տվյալների մասին, որոնք վկայում են կորոնավիրուսի արտահոսքի մասին Ուհան քաղաքից, որտեղ գտնվում է Մանրէաբանության եւ հիվանդությունների կանխարգելման ինստիտուտը (լուսանկարում)։

Կենսաանվտանգության ամերիկացի փորձագետ, պրոֆեսոր Ռիչարդ Էբրայթը համոզված է, որ լաբորատորիայում վիրուսներ են ուսումնասիրել եւ չեն պահպանել անվտանգության կանոնները։ Ըստ փորձագետի, անվտանգության մակարդակը պետք է «4»-ից պակաս չլիներ, սակայն չինացի փորձարարները բավարարվել են «2» մակարդակով։

Բրիտանական իշխանությունները, այնուամենայնիվ, պաշտպանւմ են վիրուսի հայտնվելու հիմնական վարկածը՝ SARS-COV-2-ը անցել է կենդանիներից մարդկանց Ուհանի շուկայում։

Կորոնավիրուսի լաբորատոր ստացման վարկածներ ի հայտ են եկել նաեւ նախկինում։ Մարտի 12-ին Չինաստանի արտգործնախարությունը չի բացառել, որ վիրուսը երկիր են բերել ամերիկացի զինվորականները՝ նշելով, որ մինչ այդ կորոնավիրուսից մահեր են գրանցվել ԱՄՆ-ում։ Նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է մեղադրանքները։

 

Comment here