ԳլխավորԼուր

Արթիկի թիվ 3 ավագ դպրոցում ընթանում են շինարարական աշխատանքներ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է Արթիկի թիվ 3 ավագ դպրոց՝ ծանոթանալու շինարարական աշխատանքների ընթացքին, տեղեկացնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

Արձանագրվել է, որ արդեն ավարտին են հասցվել ավագ դպրոցի շենքի կազմաքանդման աշխատանքները: Դպրոցը շահագործման կհանձնվի հաջորդ տարի:

Կառուցվում են նաև խաղահրապարակ, ֆուտբոլի և թենիսի մարզահրապարակներ, արտաքին և ներքին աստիճաններ ու թեքահարթակներ:

Վերոնշյալ ավագ դպրոցը պետական բյուջեի և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ վերակառուցվող և հիմնանորոգվող 8 ավագ դպրոցներից մեկն է:

Comment here