ԳլխավորԼուր

Քննարկվում է դպրոցների արձակուրդը մեկ շաբաթով երկարաձգելու հարցը

Անահիտ Ավանեսյան

Քննարկվում է դպրոցների արձակուրդային շրջանը ևս մեկ շաբաթով երկարաձգելու  հարցը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Բուհերն անցել են օնլայն դասերի ռեժիմին։ Սա, իհարկե, օգնելու է, որպեսզի ընդհանուր շարժի պակասեցման պայմաններում ունենանք վիրուսի տարածման զսպման արդյունք», — ասել է նախարարը՝ հավելելով, որ երկու շաբաթ հետո թվերի որոշակի մեղմում կարձանագրվի:

Դպրոցները ներկայումս գտնվում են երկշաբաթյա արձակուրդում:

Comment here