ԳլխավորԼուր

Թիվ 194 հիմնական դպրոցում վարժանք է անցկացվել

Թիվ 194 հիմնական դպրոցում վարժանք է անցկացվել

Էրեբունի վարչական շրջանի թիվ 194 հիմնական դպրոցում Երևանի փրկարարական վարչության համապատասխան մասնագետների մասնակցությամբ անցկացվել է գործնական պարապմունք «Աշակերտների և անձնակազմի պաշտպանության կազմակերպումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով: Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Հատուկ տակտիկական ուսումնավարժանքի նպատակն էր ստուգել ղեկավար կազմի, աշխատակիցների, քաղաքացիական պաշտպանության կազմավորումների տեսական և գործնական գիտելիքների կիրառումը ստեղծված իրավիճակում:

Ստուգվել են դպրոցում առկա պաշտպանական կառույցների, օդային տագնապ ազդանշանից հետո պատսպարման կազմակերպման, ինչպես նաև էներգամատակարարման, ջրամատակարարման, կապի և ազդարարման համակարգերի աշխատանքը:

Գործընթացն իրականացվել է հետևյալ հաջորդականությամբ՝ ազդարարում, պատսպարում, ընդհանուր հետախուզություն, հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքների իրականացում:

Ավարտին ամփոփվել են ուսումնավարժանքի արդյունքները: