ԳլխավորԼուր

Նվիրեք արև կրթության համար պայքարող արցախցի դպրոցականներին

Արցախի դպրոցականները փայտ են տեղափոխում

Արցախի Մարտունու շրջանի աշակերտները պայքարում են իրենց կրթության իրավունքի համար՝ 3 ամսից ավել լինելով շրջափակման մեջ, մինչ օրս դպրոցներում չունենալով կայուն հոսանք։

44-օրյա պատերազմի ժամանակ ամբողջությամբ ոչնչացվել է Մարտունու շրջանի էներգետիկ ենթակառուցվածքը։

Արցախի 1120 դպրոցականներ դրամահավաք են սկսել «ռեԱրմենիա» հարթակում՝ Մարտունու շրջանի 5 դպրոցներում արևային կայաններ տեղադրելու և կրթության իրենց իրավունքը վերականգնելու համար։

Անհրաժեշտ 29 միլիոն դրամից 5,5 միլիոնն արդեն հավաքել են՝ շնորհիվ 100-ավոր մարդկանց։

Հանրային դեմքերից, կազմակերպություններից բացի դպրոցականներին են միացել նաև Արցախի տարբեր դպրոցների և համալսարանների ուսանողներն ու աշակերտները՝ նվիրաբերելով «Արևային դպրոցներ Արցախում» նախագծին։

Արցախցի դպրոցականներ

Այժմ սոցցանցերում ակտիվորեն տարածվում է #նվիրիրարև չելենջը, որի նպատակը նախագծին աջակցելն է՝ առնվազն 1 արևադրամ նվիրաբերելով։

1 արևադրամ (suncoin) = 1000 դրամ

Դուք էլ կարող եք միանալ չելենջին՝ փոխանցելով Ձեր արևներն այստեղ։

Երազանքներն անհնարին չեն, երբ հայությունը միավորվում է

Անցյալ տարի երեխաները, հանրային դրամահավաքի շնորհիվ, Արցախի Հաղորտի գյուղում կառուցեցին «Մունք» տեխնոդպրոցը՝ հավաքելով 69 միլիոն դրամ։

Իսկ վերջերս, նույն, Հաղորտի գյուղի բոլոր ընտանքիների համար հավաքեցին 42 արևային ջրատաքացուցիչների գումար՝ 9,6 միլիոն դրամ։

Հաջորդը՝ Մարտունու շրջանի 5 դպրոցներում արևային կայանների տեղադրումն է, որի 1-ին փուլի 70% գումարն արդեն հավաքել են։

Ի՞նչ ազդեցություն կունենան Ձեր աջակցությունը

Արցախի էներգիայի միակ աղբյուրը Սարսանգի ջրամբարի ՀԷԿ-ն է, որի ջուրը գնալով պակասում է։ Արդեն ամեն օր՝ 3 ժամը մեկ, Արցախը հոսանքազրկվում է։

Արևային կայանների տեղադրումը ոչ միայն դպրոցականներին կապահովի տաք և լուսավոր դասարաններով,  այլև կթեթևացնի ՀԷԿ-ի բեռն ու կխթանի վերականգնվող և կանաչ էներգիայի օգտագործումն Արցախում։

Նախագծի իրականացմամբ արևային կայանները կտեղադրվեն հետևյալ դպրոցներում՝ Մարտունի քաղաքի N1 միջնակարգ դպրոց, Ճարտար քաղաքի N1 միջնակարգ դպրոց, Բերդաշեն գյուղի միջնակարգ դպրոց, Քերթ գյուղի միջնակարգ դպրոց, Սպիտակաշեն գյուղի միջնակարգ դպրոց։

Նախագծին ծանոթանալու և աջակցելու համար սեղմեք այստեղ։