ԳլխավորԼուր

Սևքար գյուղի միջնակարգ դպրոցը տոնեց հիմնադրման 140-ամյակը

Տոնական միջոցառում՝ Սևքար գյուղի դպրոցում

Փետրվարի 11-ին Սևքար գյուղի միջնակարգ դպրոցը տոնեց հիմնադրման 140-ամյակը։ Միջոցառմանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանը, դպրոցի նախկին և ներկա սաները, ուսուցիչներ, այլ հյուրեր, հայտնում են Տավուշի մարզպետարանից։

Միջոցառման ընթացքում ներկայացվեց դպրոցի ստեղծման եւ զարգացման պատմությունը, որից հետո աշակերտները հանդես եկան երաժշտական կատարումներով։

Տոնական միջոցառում՝ Սևքար գյուղի դպրոցում

Սևաքարեցիների համոզմամբ` գյուղի պատմության փառահեղ էջերից է 1882-ին հիմնադրված ծխական դպրոցը, որի հիմնադիրն է եղել սևքարեցի Պետրոս Վարշամյանը: Դպրոցն ունեցել է 2 սենյակ, 13 կտոր գիրք, 11 նստարան, 2 գրատախտակ, 1 լամպ, 1 թիթեղյա վառարան և 51 աշակերտ: Այն մի քանի անգամ փակվել-վերաբացվել է` 1886 և 1890 թվականներին: 1903 թ., Կովկասի փոխարքա Գոլիցինի հայահալած քաղաքականության պատճառով դպրոցը նորից փակվել է, իսկ 1906 թ. սևքարեցիների համառ պայքարի գնով նորից վերաբացվել:

1982 թ. Սևքար գյուղի միջնակարգ դպրոցը բոլորեց իր գոյության 100-ամյակը, որի առթիվ որպես նվեր ստացավ 640 աշակերտների համար նախատեսված ժամանակակից հարմարություններով նոր շենք:

Տոնական միջոցառում՝ Սևքար գյուղի դպրոցում