ԳլխավորԼուր

«Հարյուր գիրք համայնքներին». այց՝ Լճավանի միջնակարգ դպրոց

Հունվարի 24-ին «Թևեր հանուն ապագայի» սոցիալ-կրթական ՀԿ-ի անձնակազմը «Հարյուր գիրք համայնքներին» ծրագրի շրջանակներում այցելել է Գեղարքունիքի մարզի Լճավան համայնքի Ա. Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոց։

«Համագործակցելով Смоленская региональная общественная организация гармонизации национальных отношений «Единство и Согласие»-ի ղեկավար Անահիտ Խաչատրյանի հետ`դպրոցին տրամադրեցինք 100 կտոր գիրք ,իսկ աշակերտներին` նվերներ։

Մյուս համայնքները առջևում են»,-նշված է ՀԿ-ի ֆեյսբուքյան էջում։