ԳլխավորԼուր

Սիրիայում վերաբացվում են ուսումնական հաստատությունները

Սիրիայում վերաբացվում են ուսումնական հաստատությունները

Սիրիայում աշակերտներն ու ուսանողները վերադարձել են դասասենյակներ, երբ երկրի նոր իշխանությունները կարգադրել են վերաբացել ուսումնական հաստատությունները, հայտնում է Reuters գործակալությունը:

Կիրակի առավոտյան աշակերտները սպասել են Դամասկոսի տղաների ավագ դպրոցի բակում և ծափահարել, երբ դպրոցի քարտուղար Ռաեդ Նասերը կախել է նոր իշխանությունների ընդունած դրոշը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին զինված ապստամբները գրավեցին մայրաքաղաք Դամասկոսը, իսկ երկրի նախագահ Բաշար Ասադը լքեց երկիրը՝ ապաստան ստանալով Ռուսաստանում։

Սիրիայում վերաբացվում են ուսումնական հաստատությունները

Սիրիայում վերաբացվում են ուսումնական հաստատությունները