ԳլխավորԼուր

Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցին տրամադրվել է մարզագույք

Արթուր Ալեքսանյան

Հոկտեմբերի 27-ին Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցում տեղի է ունեցել «Սպորտային սերունդ 2021» ծրագրի շրջանակում տրամադրված մարզագույքի պաշտոնական հանձնման արարողությունը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Միջոցառմանը ներկա էին «Կայուն զարգացման հայկական հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նախագահ Ալեն Տուհադյանը, հունահռոմեական ըմբշամարտիկ, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության մանկապատանեկան սպորտի քաղաքականության վարչության պետ Հարություն Եղոյանը և այլ պաշտոնատար անձինք:

Սեղանի թենիս

«Կայուն զարգացման հայկական հիմնադրամը» «Երեխաների համար ՈՒԵՖԱ հիմնադրամի» հետ համատեղ 2020 թ.-ից ի վեր իրականացնում է «Սպորտային սերունդ» ծրագիրը, որի նպատակն է սպորտային մշակույթի խթանումը հայ երիտասարդության շրջանում: Ծրագրի շրջանակում 2020 թ.-ին ՀՀ բոլոր մարզերից 16 հանրակրթական ուսումնական հաստատություններ ստացել են յուրաքանչյուրը 1 մլն ՀՀ դրամ արժողությամբ նոր մարզագույք: 2021 թ.-ին 25 հանրակրթական դպրոց ևս ավելացել են այդ ցանկին:

Ծրագրի շրջանակում նախատեսված են մի շարք սպորտային միջոցառումներ, միջդպրոցական սպորտային մրցումներ, սպորտային մարտահրավերներ, վիկտորինաներ, ինչպես նաև հանդիպումներ հայտնի մարզիկների հետ: Հատուկ ուշադրության են արժանանալու հաշմանդամություն ունեցող երեխաները և նրանց ներառումը սպորտային միջոցառումներում:

Ալեն Թուհադյանն ու Արթուր Ալեքսանյանը

Comment here