ԳլխավորԼուր

Աֆղանստանում արգելվել է միջին եւ ավագ դասարանների աղջիկներին դպրոց հաճախել

Աղջիկներ՝ աֆղանական դպրոցում

Աֆղանստանի կրթության նախարարությունը միջին եւ ավագ դասարանների աղջիկներին արգելել է դպրոց հաճախել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ariana News հեռուստաալիքին։

Նախարարությունը հայտարարել Է, որ «միջնակարգ եւ ավագ դպրոցներն աղջիկների համար փակ կլինեն մինչեւ հետագա ծանուցումը»: Պարապմունքներին կարող են հաճախել միայն մինչեւ վեցերորդ դասարանի աղջիկները:

Ինչպես նշված է գերատեսչության կարգադրության մեջ, «եթե յոթից տասներկուերորդ դասարանների աղջիկների համար համազգեստ մշակվի շարիաթին, ազգային ավանդույթին եւ մշակույթին համապատասխան, ապա «Աֆղանստանի Իսլամական Էմիրության» (պետության՝ թալիբների կողմից օգտագործվող անվանումը) կարգադությամբ դպրոցները կբացվեն նաեւ նրանց համար»: