Հայ կրթական հիմնարկության կառավարման խորհրդի որոշման համաձայն, ՀԿՀ-ի կողմից հովանավորվող բուհերի և ֆակուլտետների ցանկից դուրս կրթաթոշակային ծրագրի մրցույթին կարող են դիմել Ապրիլյան և 44-օրյա պատերազմի մասնակից ուսանողները։
Մրցույթին մասնակցելու համար պարտադիր է՝
• սովորել առկա վճարովի համակարգում,
• ունենալ բարձր առաջադիմություն՝ 20/15, 10/7, 4/3 կամ 100/75 միավոր,
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև մայիսի 11-ը լրացնել առցանց հայտը։
Հարցերի դեպքում զանգահարել (+374) 11 53 14 85: