ԳլխավորԼուր

Արցախի պետական համալսարանի ռեկտորը հանդիպել է ուսանողների հետ

Դեկտեմբերի 23-ին Արցախի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանը հանդիպել է ուսանողական ակտիվի հետ: Մեկ րոպե լռությամբ հարգելով արցախյան պատերազմում նահատակված քաջորդիների հիշատակը՝ ռեկտորը ներկայացրել է համալսարանում առկա իրավիճակը, խնդիրները և դրանց լուծմանը միտված աշխատանքները:

Ռեկտոր Ա. Սարգսյանը խոսել է  ուսանողների ակադեմիական շարժունության, հանրակացարանաբնակ ուսանողների բնակվարձի փոխհատուցման, կրթաթոշակների տրամադրման, քննաշրջանի կազմակերպման և այլ ընթացիկ հացերի շուրջ: Ուսանողների հաճախումների մասին նշել է, որ ուսումնական գործընթացի վերսկսման առաջին օրերի համեմատ արդեն կա ուսանողների ներկայության նկատելի աճ: Նրա խոսքով` բոլոր  խնդիրները աստիճանաբար համակարգվում են, քննաշրջանին ներկայանալ չկարողացող ուսանողների խնդիրները ևս ուշադրության կետրոնում են:

«Բոլոր հնարավոր միջոցները գործադրվում են, որպեսզի ուսումնական գործընթացը կազմակերպվի պատշաճ մակարդակով»,- նշել է Ա. Սարգսյանը՝ հավելելով, որ երկրորդ կիսամյակում պետք է վերսկսվեն նաև մշակութային միջոցառումները:

Comment here