ԲՀԿ Ուսանողական խորհրդի անդամներին այս շաբաթ հյուրնկալել էր ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը, տեղեկանում ենք ուսխորհրդի լրատվական ծառայությունից։ Հանդիպման ընթացքում ամենաքննարկվող հարցը 44-օրյա արցախյան պատերազմն էր։ Խոսվեց այս արհավիրքից դուրս գալու և Արցախի կարգավիճակի, պատերազմի հնարավոր ելքերի եւ չիրականացված քայլերի մասին։
Վահե Էնֆիաջյանը հանգամանալիորեն ներկայացրել է իր տեսլականը ստեղծված ծանր վիճակից դուրս գալու և Արցախի շուրջ ծագած բազմաթիվ խնդիրները լուծելու վերաբերյալ։
Քննարկման թեմաներից էր նաև իր՝ Վահե Էնֆիաջյանի ներկայացրած՝ ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում անելու նախագիծը, որով նախատեսվում է պետական դավաճանություն հանցանքը դարձնել առանձնապես ծանր և դրա համար նախատեսել ամենածանր պատիժը։
ԲՀԿ ՈՒԽ անդամներն իրենց մտահոգությունն են հայտնել Շուշիում թողած մեր պատմամշակութային արժեքների վերաբերյալ, քննարկվել են Շուշիից մշակութային արժեքների դուրս բերման հնարավոր տարբերակները։
Անդրադարձ է կատարվել նաեւ ուսման վարձերի բարձրացմանը եւ կրթաթոշակները անփոփոխ մնալու փաստին։
Ուսանողների բարձրացրած հարցերի առնչությամբ Վահե Էնֆիաջյանն իր պատրաստակամությունն է հայտնել օգնելու եւ խնդիրների լուծման ուղղությամբ համատեղ աշխատելու համար։
Պայմանավորվածություն է ձեռբերվել նմանատիպ հանդիպումները դարձնել շարունակական։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։