ԳլխավորԼուր

Եվս 5 հայ գերի վերադարձավ հայրենիք

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են, որ ռուսական կողմի միջնորդությամբ հայրենիք են վերադարձել 5 գերիներ։

Բաքվից Երևան ժամանած ինքնաթիռը վայրէջք է կատարել «Էրեբունի» օդանավակայանում, որտեղ հավաքվել են գերիների բազմաթիվ հարազատներ:

Անցակետի մոտ կարդացին Հայաստան վերադարձած գերիների անունները՝ Ալոյան Թաթուլ Սամվելի, Գալստյան Արայիկ Հրաչյայի, Իսրայելյան Հովհաննես Գեւորգի, Մովսիսյան Վահրամ Արայիկի, Մանուկյան Կարեն Արայիկի։

Նախորդ անգամ հայ գերիներ հայրենիք էին վերադարձել հունվարի 28-ին։

Հայրենիք վերադարձած գերիների ընդհանուր թիվը դարձավ 69 (այդ թվում՝ քաղաքացիական անձինք)։

Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմում (27.09.2020-09.11.2020) հրադադար է հաստատվել նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ հայտարարությամբ։

Մինչ օրս հայկական կողմի զոհերի, վիրավորների, գերիների ու անհետ կորածների թվի վերաբերյալ պաշտոնական տվյալներ չկան։

Փոխվարչապետ Տ. Ավինյանը զոհերի թիվ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշել է առավելագույնը մինչեւ 4 000։

Համացանցային բաց աղբյուրներում նշվում են՝ 5-7 հազար զոհ, 10 հազարից ավելի վիրավոր, մինչեւ 600 անհետ կորած, 120-250 գերի։

Comment here