Ռուսաստանի Դաշնության և Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ այսօր 4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան:
Հարազատներն արդեն իսկ տեղեկացվել են նրանց վերադարձի մասին, իսկ գերիներն այժմ գտնվում են բժիշկների վերահսկողության ներքո և կստանան անհրաժեշտ բժշկակական ու բարոյահոգեբանկան աջակցություն:
Գերիների փոխանակման գործընթացը շարունակվելու է:
Ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Իր հերթին Հայաստանն ադրբեջանական կողմին է փոխանցել 2 գերիների։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստան էր վերադարձել 45 գերի (44+1)։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։