Շուրջ մեկամյա նախապատրաստական աշխատանքներից հետո մեկնարկում է «Վերաինտեգրում կրթության միջոցով» մասշտաբային նախագիծը, որը հնարավորություն կտա 44-օրյա պատերազմին մասնակցած (առաջնահերթ՝ պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած) երիտասարդներին որակյալ կրթության և սոցիալ-հոգեբանական աջակցության միջոցով վերաինտեգրվել հասարակությանը:
«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն/հիմնադրամը և «Խելք» դպրոցը «Ֆրանսիայի հայկական հիմնադրամ»-ի աջակցությամբ, նաև բազմաթիվ դոնորների նյութական օժանդակությամբ հնարավորություն կտա ծրագրի մասնակիցներին 6-ամսյա ինտենսիվ վերապատրաստման դասընթացների միջոցով դառնալ ՏՏ մրցունակ մասնագետ:
Շահառուներին կտրվի հնարավորություն մասնագիտական բարձր գիտելիքներով, հաղորդակցության, բանակցային, կառավարման և թիմային աշխատանքի հմտություններով մուտք գործել ՏՏ աշխատաշուկա (այդ թվում՝ համաշխարհային):
«Վերաինտեգրում կրթության միջոցով» նախագիծը կմեկնարկի 2022 թվականի օգոստոսին` մասնակիցների և դասընթացավարների մանրակրկիտ ընտրությունից հետո։
Ծրագրի մասնակից դառնալու համար դիմորդները կանցնեն ընտրական փուլերով, ապա կկատարվի վերջնական ընտրություն՝ ձևավորելու համապատասխան խումբը։
Դիմումներն ընդունվում են մինչև հուլիսի 10-ը ներառյալ՝ հետևյալ հղմամբ․ https://bit.ly/Genesis-Relq-form