Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Հրադադար է հաստատվում

Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի ու ՌԴ արտգործնախարարների` 10 ժամ ձգված բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ հոկտեմբերի 10-ից, ժամը 12։00-ից հրադադար հաստատել արցախա-ադրբեջանական ռազմաճակատում՝ ռազմագերիների, պահվող այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման նպատակով: Հրադադարի հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ին լայնածավալ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության դեմ։

Հոկտեմբերի 9-ի ժամը 11-ի տվյալներով՝ հայկական կողմն ունի 350, ադրբեջանական կողմը՝ 4369 զոհ։

Comment here