Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

ԵՊԲՀ շրջանավարտը զոհվել է մարտի դաշտում՝ վիրավոր զինվորին օգնություն ցուցաբերելու ժամանակ

ԵՊԲՀ

Խորը վշտով տեղեկացանք Կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի դասախոս, ԵՊԲՀ ասպիրանտ Վահե Մելիքսեթյանի անժամանակ մահվան բոթի մասին, նշված է բուհի ֆեյսբուքյան էջում։

«ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետի շրջանավարտը զոհվել է մարտի դաշտում՝ վիրավոր զինվորին մասնագիտական օգնություն ցուցաբերելու ժամանակ:

Վահե Մելիքսեթյանը Վիրաբուժական ուռուցքաբանության հայկական միության խորհրդի հիմնադիր, ՀՀ ֆարմակոլոգների ասոցիացիայի անդամ էր, շնորհալի գիտնական, փայլուն դեղագետ, լավ մարդ և դասախոս: Բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և սովորողների անունից մեր ցավակցությունն ենք հայտնում Վահե Մելիքսեթյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին:

Հավերժ հիշատակ և խոնարհում»:

Comment here