ԳլխավորԼուր

ԵՊՀ-ն շարունակում է մասնակցել համազգային դրամահավաքին՝ փոխանցելով ավելի քան 55 մլն դրամ

Երևանի պետական համալսարան, ԵՊՀ

ԵՊՀ-ն հատուկ բացված հաշվեհամարին փոխանցել է ևս 30 մլն դրամ, Իջևանի մասնաճյուղը՝ 5.5 մլն դրամ, իսկ աշխատակիցները՝ ավելի քան 20 մլն դրամ, տեղեկացնում են բուհի լրատվական ծառայությունից։

«Երևանի պետական համալսարանը, մշտապես լինելով հանձնառու համազգային խնդիրներում, շարունակում է մեծ պատրաստակամությամբ և հնարավոր բոլոր միջոցներով իր նպաստը բերել հայրենիքի պաշտպանության ու անվտանգության սրբազան գործին։

Հիշեցնենք, որ դեռևս սեպտեմբերի 28-ին ԵՊՀ-ն, միանալով «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավին, հատուկ բացված հաշվեհամարին փոխանցել էր 20 մլն դրամ, իսկ Իջևանի մասնաճյուղը՝ 1 մլն դրամ։

ԵՊՀ աշխատակիցների դրամահավաքը շարունակվում է»,-նշված է հաղորդագրության մեջ։

Comment here