Կյանքից հեռացել է ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Էլեն Գրիգորյանը, տեղեկանում ենք ֆակուլտետի ֆեյսբուքյան էջից։
«Ցավով և կսկիծով հայտնում ենք, որ հոկտեմբերի 17-ին կյանքից հեռացել է Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Էլեն Գևորգի Գրիգորյանը:
Ֆակուլտետի դասախոսական կազմը և ուսանողությունը ցավակցում են Էլենի ընտանիքին և հարազատներին:
Հոգեհանգիստը՝ այսօր ժամը 18:00-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում»,-նշված է գրառման մեջ:
Մահվան պատճառը չի նշվում։
Usanogh.am-ին հայտնի դարձավ, որ ուսանողուհու ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ժամանած շտապօգնության բժիշկները, չնայած բոլոր ջանքերին, չեն կարողացել փրկել աղջկան։