ԳլխավորԼուր

Մահացել է պրոֆեսոր Ալեքսանդր Քոչարյանը

Մահացել է բեմադրիչ, դերասան, բազմավաստակ մանկավարժ, պրոֆեսոր Ալեքսանդր Քոչարյանը:

Այս մասին տեղեկացնում են Հայաստանի թատերական գործիչների միությունից։

Ալեքսանդր Քոչարյանը ծնվել է 1938 թվականի օգոստոսի 14-ին Երևանում: Սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժնում: Շուրջ հինգ տարի աշխատել է Կապանի շրջանային թատրոնում` որպես դերասան, որտեղ խաղացել է ավելի քան 20 գլխավոր և երկրորդական դերեր: Եղել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի թատերական ֆակուլտետի դեկանը, 1986-1996 թվականներին՝ ուսումնագիտական գծով պրոռեկտորը:

1992-ից դասավանդել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտում: Եղել է ինստիտուտի մասսայական հանդիսությունների ռեժիսուրայի և մշակութաբանության ամբիոնի վարիչը:

Comment here