Վերջին օրերին մենք շարունակում ենք արձանագրել ադրբեջանական կողմի փորձերը՝ հայ-ադրբեջանական սահմանին առկա իրավիճակից առաջացած լարվածությունը Ռուսաստանի Դաշնության տարածք տեղափոխելու եւ երկու ժողովուրդների համայնքների միջեւ առճակատում առաջացնելու համար։
Այս մասին նշված է ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։
«Մասնավորապես, այդպիսի դրսեւորում են նկատվում Մոսկվայի եւ ՌԴ այլ քաղաքների առեւտրա-տնտեսական հարթակներում, որոնք այս կամ այն միջոցով կապ ունեն Ադրբեջանի իշխանությունների հետ։
Անցած գիշեր տեղի ունեցած իրադարձությունները, որոնք ուղեկցվել են բազմաթիվ սադրանքներով, ինչպես նաեւ՝ հայեր վրա հարձակումներով, ցավոք սրտի, հերթական անգամ ցույց են տալիս ադրբեջանական կողմի գործողությունների կանխամտածված բնույթը։ Այդ սադանքների նպատակն է խարխլել միջազգային համաձայնության հիմքերը Ռուսաստանում, նպաստել լարվածության աճին բազմազգ հասարակությունում եւ կոնֆլիկտային իրավիճակների նախադեպեր ստեղծել երկրում»։
Դեսպանատունը կոչ է անում ՌԴ մեր հայրենակիցներին՝ չտրվել սանդրանքների, չմասնակցել ադրբեջանցիների գործողություններին ի պատասխան կազմակերպվող հավաքներին կամ միջոցառումներին, սադրանքային որեւէ իրավիճակի դեպքում զանգահարել Ռուսաստանի հայերի միության (+7 (916) 417-88-82), դեսպանատան (+7 (966) 118-89-84) թեժ գծերին, ինչպես նաեւ դիմել իրավապահ մարմիններին։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։