ԳլխավորԼուր

Պայթյուն եւ հրդեհ՝ Մոսկվայի շենքերից մեկում, կա 7 տուժած (տեսանյութ)

Մոսկվայի հյուսիս-արեւելյան մասում գտնվող հինգհարկանի շենքերից մեկում գազի պայթյուն է տեղի ունեցել, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Պատահարը տեղի է ունեցել Պրոխոդչիկով փողոցում, այրվել է 4 բնակարան։

Հրդեհի մակերեսը կազմել է 150 քառակուսի մետր։

Տուժել է 7 մարդ, նրանցից մեկի (կին) վիճակը գնահատվում է ծանր։

Comment here