ԳլխավորԼուր

ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը ամբողջությամբ վերականգնված է

ԱԳԼՃԿ, գազալցակայան

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին՝ ժամը 08։00-ից ՀՀ տարածքում գործող ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը ամբողջությամբ վերականգնված է:

Ներկայումս հանրապետության բոլոր սպառողների գազամատակարարումն իրականացվում է անխափան և ամբողջական ծավալով՝ ՌԴ-ից ներկրվող բնական գազի ծավալների և Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ կայանի պաշարների հաշվին։

Հիշեցնենք` փետրվարի 18-ից մի շարք ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը դադարեցվել էր ՀՀ ներկրվող բնական գազի օրական ծավալների ընդհատումների պատճառով։