ԳլխավորԼուր

Գազի գինը պատմական ռեկորդ է սահմանել

Եվրոպայում բնական գազի գինը ապրիլին մատակարարելու համար նոր ռեկորդ է սահմանել` գերազանցելով 1000 խորանարդ մետրի դիմաց 3100 ԱՄՆ դոլարը։ Տեղեկությունը հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։։

Հիշեցնենք, որ մարտի 4-ին Եվրոպայում գազի գինը հասել էր 1000 խորանարդ մետրի դիմաց 2391 դոլարի։

Ի դեպ, դեռ 2021-ի գարնանը 1000 խորանարդ մետր գազը եվրոպական շուկայում 250-300 դոլար էր։