ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը չգիտի, թե որտեղից են տարածվել տեղեկությունները, թե չպատվաստված քաղաքացիների համար նախատեսվում է գազի և էլեկտրաէներգիայի վարձավճարը թանկացնել. նախարարը նման որոշման մասին տեղյակ չէ: Ավանեսյանն այս մասին ասաց խորհրդարանում՝ ճեպազրույցի ժամանակ։
«Չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը, «Ժողովուրդը» թերթը որտեղից է վերցրել այդ նորությունը: Ես նման որոշման մասին տեղյակ չեմ»,-ասաց Ավանեսյանը:
Ավելի վաղ «Ժողովուրդը» գրել էր, որ իր տեղեկություններով, եթե ընտանիքում 80 տոկոսը պատվաստված չլինեն, գազի ու էլեկտրաէներգիայի համար ստիպված կլինեն ավելի շատ վճարել։
Comment here
You must be logged in to post a comment.